Արևմուտքը պետք է Հայաստանին ռազմաքաղաքական երաշխիքներ տա առ այն, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացման դեպքում, ինչին ձգտում է նույն Արևմուտքը, կապահովի ոչ միայն՝ Հայաստանի, այլ նաև՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլ առաջին հերթին՝ Ռուսաստանի անուղղակի ոտնձգություններից:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցի շրջանակներում եղել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է չեղյալ հայտարարել իր ճաշը Serafina Always ռեստորանում այն բանից հետո, երբ իմացել է, որ այդ ժամանակ այնտեղ ճաշելու է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը:
Համբուրգում ներգաղթյալների նախնական տեղաբաշխման կենտրոնում սիրիացի ու աֆղան փախստականների մասնակցությամբ զանգվածային կռիվ է տեղի ունեցել, որին մասնակցել է ավելի քան 200 մարդ, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Թուրքական «Yeniçağ» թերթի սյունակագիր Սավաշ Սուզալը ընդարձակ վերլուծական հոդվածով անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունան իրարահաջորդ ձախողումներին և սպասվող հետևանքներին: Սուզալը հոդվածի սկզբում դիտարկման է առել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»` (ԱԶԿ-AKP) արտաքին քաղաքական դաշտում կատարած քայլերին:
Բրիտանացի ռեժիսոր Ջոն Գիլերմինը, ով հայտնի էր 1976թ. ներկայացված «Քինգ Քոնգ» ֆիլմով, մահացել է 98 տարեկանում Լոս ԱՆջելեսում:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում երկրից կվտարի սիրիացի փախստականներին, հայտնում է BBC-ն:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոչ են անում Ռուսաստանին հրաժարվել ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում, հայտնում է Al Arabiya-ն:
Ռուսական ավիացիայի հարվածները Սիրիայի արևմուտքում ուղղված են եղել զինված ընդդիմության ուժերի դեմ, որոնց աջակցում ու մարզում են ԱՄՆ-ի ԿՀՎ-ի մասնագետներն ու նրանց դաշնակիցները:
Ռուս զինվորականները մոտ ապագայում կսկսեն խորհրդատվություններն իրենց ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի խուսափեն Սիրիայում «ոչ դիտավորյալ դեպքերից»:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպության ղեկավար անդամների, «Հայ դատի» գրասենյակի և ԱՄՆ արևելյան ափի ՀՅԴ ղեկավարության հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված ընդունելության ժամանակ:
Աբդուլլա Կոզանը տառապել է ասթմայով ու շաքարային դիաբետով: Տղամարդն առաջին անգամ հիվանդանոց է ընկել 1968 թվականին սուր գլխացավով, երբ զինվորական ծառայություն էր անցնում:
Անցյալ շաբաթ Ալլա Պուգաչովան հայց էր ներկայացրել դատարան` ընդդեմ իր աշակերտուհի Իրսոն Կուդիկովայի:
ԱՄՆ-ն այսօրվա դրությամբ Ուկրաինային հատկացրել է 265 մլն դոլար անվտանգության ոլորտի ծախսերի համար: Այս մասին են վկայում Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության ներկայացրած տվյալները:
Մի քանի շաբաթ առաջ Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սարգիս Ասատրյանը տեղեկացրեց ինձ, որ իր խնդրանքով խորհրդարանական Ջուդի Սգրոն Ֆրանցիսկոս պապին առաջադրել էր 2016 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:
Ռոզա անունով կինը հայց էր ներկայացրել դեռևս 1992 թվականին, երբ 75 տարեկան էր: 23 տարվա դատական քաշքշուկից հետո նա փոխհատուցում կստանա 1944թ. մայիսին տեղի ունեցած դեպքի համար:
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել ռազմական ավիացիա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակից հետո, հայտնել են Սիրիայի ադմինիստրացիայից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դերասան Ջիմ Քերին հայտարարել է, որ ցնցված է ու խորապես վշտացած իր նախկին ընկերուհու՝ Քեթրիոնա Ուայթի ինքնասպանության լուրը լսելով: Նրա խոսքերը մեջբերել է The Guardian պարբերականը:
Փարիզի դատախազությունը սկսել է հետաքննել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռազմական հանցագործությունները:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ միգրացիոն խնդիրներ:
Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովն այսօր հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով ցուցաբերել ռազմական օգնություն, հայտնում է korrespondent.net-ը:
Միջազգային դրամական փոխանցումների Western Union համակարգի նախագահ Հիքմեթ Էրսեկը հարցազրույց է տվել ռուսական «Վեդոմոստի» պարբերականին: Հարցազրույցի ժամանակ Հիքմեթ Էրսեկը անդրադարձել է նաև Հայաստանում համակարգի գործունեության դադարեցման հարցին:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են ռուսական զորքերն արտերկրում օգտագործելու վճռի օգտին:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին դատական հայց է ներկայացրել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի դեմ, հայտնում է Interfax-ը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի նախագահը պետք է իշխանությունից հեռանա «կարգավորված անցումային գործընթացի» շրջանակում:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը սկսել է արտերկրում ռուսական զորամիավորումների օգտագործման մասին հարցի քննարկումը:
Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի ԳԱ-ի կայքին:
Միացյալ Նահանգները ամբողջությամբ աջակցում են ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որպեսզի ստուգեն կրակի դադարեցման ռեժիմի խախտման պնդումները Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի շփման գծի ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
ԱՄՆ պետդեպարտամենտը խոստացել է 5 մլն դոլարի չափով պարգևավճար տրամադրել նավթի առևտրի ու հնագիտական ցուցանմուշների առևտրի մասին տեղեկությունների համար, որի շահույթը բաժին է ընկնում ԴԱԻՇ-ին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: