Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել
Կանադան և Միացյալ Նահանգներն արագացրել են առևտրային բանակցությունները՝ փորձելով համաձայնության հասնել մինչև օգոստոսի 19-ը նախատեսված ամերիկյան նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, բանակցությունները շարունակվում են Վաշինգտոնում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնացել է լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր սահմանել շուրջ 20 միլիարդ դոլարի կանադական ապրանքների նկատմամբ։ Սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, ավտոմեքենաներին, կաթնամթերքին և ալկոհոլային խմիչքներին և, համաձայն Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերի, պետք է կիրառվեն օգոստոսի 19-ից։

