Բաժիններ՝

ԱՄՆ-ի երեք նահանգ 16 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժները կիրականացնի նույն օրը

Ամերիկյան Թենեսի, Ալաբամա և Օկլահոմա նահանգները հինգշաբթի նախատեսում են մահապատժի ենթարկել երեք բանտարկյալի, ինչը, եթե իրականացվի, ԱՄՆ-ում գրեթե 16 տարվա ընթացքում առաջին դեպքը կլինի, երբ նույն օրը երեք մարդ մահապատժի է ենթարկվում։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Ալաբամայում մահացու ներարկման միջոցով պլանավորվում է մահապատժի ենթարկել Ջերեմի Ուիլյամսին, որը դատապարտվել է 2021 թվականին հինգ տարեկան աղջկա բռնաբարության ու սպանության համար։

Օկլահոմայում մահապատժի պետք է ենթարկվի Կառլոս Կուեստա-Ռոդրիգեսը՝ 2003 թ. իր քաղաքացիական կնոջը սպանելու համար։

Թենեսիում մահապատժի կենթարկվի Էնթոնի Հայնսը, որը դատապարտվել է 1985 թվականին չորս երեխաների մորն սպանելու համար։

Death Penalty Information Center-ի տվյալների համաձայն՝ վերջին անգամ ԱՄՆ-ի երեք նահանգներ նույն օրը մահապատիժներ են իրականացրել 2010 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31