Տարածաշրջանի խաղաղությամբ գերզգայուն Իրանը…
Հայ-ադրբեջանական զինական բախումների վերսկսման լուսարձակում
Իրանը պաշտօնական յայտարարութեամբ՝ արտգործնախարարութեան խօսնակի միջոցով, երէկ իր խոր մտահոգութիւնն արտայայտեց ադրբեջանա-հայկական շփման գծում զինւորական ու զինական հակամարտութեան բռնկման առթիւ:
ԱԳՆ-ի խօսնակ Ջաբեր Անսարին յայտարարութեան ընթացքում ընդգծել է հետեւեալը.
-Մինչ տարածաշրջանը ականատեսն է ծայրայեղական խմբերի պատճառած արհաւիրքներին եւ որ շրջանի համար խիստ անհրաժեշտ է խաղաղութիւնն ու կայունութիւնը, Ղարաբաղի շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բախումների սաստկացման մասին լուրերը խիստ մտահոգութեան տեղիք են տալիս Իրանի Իսլամական Հանրապետութեանը:
Յայտարարութեան մէջ խօսնակը նաեւ զսպւածութեան կոչ է արել հակամարտող կողմերին, որպէսզի խուսափեն իրավիճակի վատթարացմանը տանող քայլերից եւ ջանքեր ի գործ դնեն խաղաղութեան վերականգնման ուղղութեամբ՝ միջազգային միջամուխ կազմակերպութիւնների Իրանի Հանրային ռադիօն եւս վերոգրեալ լրատւութեան աւարտին, առանձնաբար իրազեկեց, որ. … Թուրքիան, ադրբեջանա-հայկական զինական բախումների առչնութեամբ հովանաւորում է արդբեջանական կողմին…:
Ռադիոհաղորդումը, ապա, աւելացրել է, որ՝ «Իրանի արեւելեան Ատրպատականի նահանգապետը տեղեկացնում է, թէ սահմանային Խոդաաֆարին շրջանում եւս գնդակոծման հետեւանքով որոշ ենթակառուցւածքներ են վնասւել…»:
Իրանի Իսլ. Հանրապետութեան կառավարութեան պաշտօնաթերթ «Իրան»-ը եւս իր այսօրւայ ապրիլի 3-ի թիւ 1 վերնագիրը յատկացրել է նոյն խնդրին՝ մեծադիր նկարով…: Այսպիսով Իրանի գերզգայնութիւնը՝ ընդհանրապէս տարածաշրջանի, եւ տւեալ դէպքում՝ իր հիւսիսային շրջանի երկու հարեւան երկրների տարածքներում անվտանգութեան պահպանման հարցում ակնբախ է դառնում:
Մի հարց, որը մշտապէս բարձրաձայնւել է Իրանի կողմից, իր հաւասարակշիռ քաղաքականութեան շնորհիւ, որ բազմիցս ցուցաբերել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի Իրանը, սակայն, խիստ զգայուն է իր յարակից սահմաններում տարածաշրջանային ու միջազգային խաղացողների անհարկի միջամտութիւնների հարցում:
Իրանի Հանրային ռադիոյի կողմից Թուրքիայի կողմնակալութեան մասին տեղեկատւութիւնը անուղղակիօրէն ընդգրկում է միեւնոյն պատգամըª ուղղւած նոյն Թուրքիային, որպէսզի վերջինս խուսափի շրջանում արտաքին ուժերի սադրիչ ներգրաւման համար ենթահող պատրաստելուց:
Չէ որ այդ առումով հէնց Թուրքիան «հարուստ փորձ» է կուտակել սիրիական ճգնաժամում, տարածաշրջանը տեռորիստական-ծայրայեղական խմբերի ու բանակների ասպարէզը դարձնելով: Իրանը նաեւ քաջատեղեակ է Թուրքիայի հակառուսական վերջին ժամանակաշրջանի դաւադիր տրամադրութիւնների ծալքերին, որոնք եւ կարող են նոր կերպաւորմամբ դրսեւորւել ասենք, Ղարաբաղեան թնջուկում:
Այնպէս որ Ադրբեջանի կողմից նորագոյն ոտնձգութեան հիմքում թուրք- ադրբեջանական համատեղ սադրանքի մասին կարծիքները աւելիով են իրատեսական դառնում:
Իսկ Իրանի Իսլ. Հանրապետութիւնն ելնելով իր իսկ անմիջական սահմանների անվտանգութեան ու կայուն խաղաղութեան սկզբունքներից բոլոր պատճառներն ու հիմքերն ունի նաեւ գործնական աշխոյժ քայլերի դիմելու միեւնոյն խաղաղութեան ամրակայման նպատակով:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ