ՌԴ-ի ինքնիշխանությունը Հարավային Կուրիլների նկատմամբ կասկածի ենթակա չէ․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ կասկածի ենթակա չեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպես դիվանագետը մեկնաբանել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի հայտարարությունը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ կղզի կատարած այցն անընդունելի է անվանել և կրկին հայտարարել, որ այս տարածքը պատկանում է Ճապոնիային։
Զախարովան ընդգծել է, որ Հարավային Կուրիլները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով մտել են ԽՍՀՄ կազմի մեջ։ Ըսռ նրա՝ համապատասխան որոշումներն ամրագրվել են դաշնակից տերությունների պայմանավորվածություններով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ։
«Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը դրանց նկատմամբ կասկածի ենթակա չեն»,- հայտարարել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Ճապոնիան, իր հերթին, Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայը համարում է իր «հյուսիսային տարածքները»։ Այս կղզիների շուրջ տարածքային վեճը շարունակում է մնալ Մոսկվայի և Տոկիոյի միջև խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր խոչընդոտներից մեկը։

