Հռոմի պապը Լեսբոս կղզուց 12 սիրիացի փախստականի է իր հետ Վատիկան տարել
Հունական Լեսբոս կղզում գտնվող սիրիացի փախստականների երեք ընտանիքի Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր հետ ինքնաթիռով տարել է հետ՝ Վատիկան: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ականատեսին:
Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հռոմի պապի այդ քայլը խորհրդանշական է: Նա իր հետ է տարել Սիրիայից փախստական 3 ընտանիքի՝ բաղկացած 12 հոգուց, ներառյալ՝ 6 երեխայի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հռոմի պապը ցանկանում է իր հետ տանել 10 փախստականի:
Հռոմի պապը շաբաթ օրը ժամանել էր Լեսբոս, որպեսզի հանդիպի փախստականներին նրանց ճամբարներում: