Բաժիններ՝

Շվանիձորում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները Շվանիձոր գյուղի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման դեպք են բացահայտել։

Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 10-ին կատարված ստուգման ընթացքում տարածքում հայտնաբերվել են ընկերություններից մեկին պատկանող էքսկավատոր և մեկ այլ ընկերության երեք բեռնատար՝ բեռնված ավազակոպճային հանքանյութով։

Տարածքում եղել է շուրջ 5,5 հազար խորանարդ մետր հանքանյութ, որը նախատեսվում էր տեղափոխել Վարդանիձորում գտնվող երրորդ ընկերության արտադրամաս՝ մշակման նպատակով։

Բեռնատարները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք, իսկ էքսկավատորը վերցվել է հսկողության։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31