Օբաման իր աշխատասենյակում չորեքթաթ ման է եկել Ջենիֆեր Փսակիի 9-ամսական դստեր հետ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի րոպե է հատկացրել Սպիտակ տան հեռախաղորդակցության հարցերով տնօրեն Ջենիֆեր Փսակիի 9-ամսական դստերը:
Նախագահական աշխատասենյակում հատակին չորեքթաթ ման եկող փոքրիկի և նույն դիրքում գտնվող Օբամայի լուսանկարները հրապարակվել են Barackphotos.com կայքում: Օբաման, երեխայի ձեռքերը բռնած, քայլել է նաև իր աշխատասենյակում:
Փսակին ամուսնացած է Դեմոկրատական կուսակցությունից ֆունկցիոներ (ադմինիստրատիվ կամ կուսակցական ապարատի աշխատակից) Գրեգորի Մեչերի հետ:
Փոքրիկը լույս աշխարհ է եկել 2015թ. հուլիսին:
Փսակին իր պաշտոնն զբաղեցնում է 2015թ. ապրիլի 1-ից: Նա այդ պաշտոնում փոխարինեց Ջենիֆեր Փալմերին: