Բաժիններ՝

Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է, որ չի ընդունի Ասադին նախագահ պաշտոնում թողնելու առաջարկը

Սիրիայի հարցով բանակցությունների բարձրագույն խորհուրդը դեռ չի ծանոթացել Դամասկոսի առաջարկների հետ, սակայն չի ընդունելու Բաշար Ասադին երկրի նախագահի պաշտոնին տեսնելու, ոչ էլ ազգային միասնության կառավարության առաջարկը: Այս մասին Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների ժամանակ հայտարարել է Սիրիայի ընդդիմության Սիրիայի հարցով բանակցությունների բարձրագույն խորհրդի պատվիրակության ղեկավար Ասադ ազ-Զոուբին:

«Մենք չենք ծանոթացել առաջարկների հետ, սակայն մինչ ծանոթանալը կարող եմ ձեզ ասել, որ մենք արդեն սովոր ենք, որ ռեժիմն առաջարկում է 3 հիմնական կետեր, ու դրանք բոլորն էլ ռեալիստական չեն՝ իշխանության ղեկին Բաշար Ասադի ու նրա իշխանական մարմինների՝ պաշտոնում պահպանում, սակայն դա չի լինի, խոսակցություն անցումային կառավարության մասին, սակայն դա նույնպես չի լինի»,- ասել է ազ-Զոուբին RIA Novosti-ին տված հարցազրույցում:

«Այդ երկու պահանջները ոչ միայն ընդունելի չեն, մենք դրանք անգամ չենք լսի»,- ընդգծել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս