Ռուսաստանը հարվածներ է հասցրել ուկրաինական նավահանգիստներին․ նավ է խոցվել

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Օդեսայի նավահանգստում գտնվող վառելիքի պահեստարանին, իսկ Օչակովի նավահանգստում պարեկային նավ են խոցել։ Այդ մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտարարել։

«Բարձր ճշգրտության զենքերով և հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել է ուկրաինական պարեկային նավը՝ Նիկոլաևի մարզի Օչակով նավահանգստում։ Օդեսայի նավահանգստում խոցվել են վառելիքի և քսանյութերի պահեստավորման տարաներն ու ռազմական բեռների բեռնաթափման համար նախատեսված սարքավորումները»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31