Խոշոր երկրաշարժ Էկվադորի Հանրապետությունում
Սույն թվականի ապրիլի 17-ին, տեղական ժամանակով ժամը 03.58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23.58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 00.350 և արևելյան երկայնության 79.970 աշխարհագրական կոորդինատներով (Էկվադորի ափամերձ տարածք), օջախի 20 կմ խորությամբ, 7.4 մագնիտուդայով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները կան 272 զոհ և ավելի քան 2500 տուժած: