Բաժիններ՝

41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին

Պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կրկին ուշադրության կենտրոնում է: Ֆուտբոլային հրապարակում իր անկոտրում կամքով ու մրցունակ էգոիզմով առանձնացող 41-ամյա խաղացողն այս անգամ որոշել է ընդգծել իր անհատականությունը նաև արտաքինով՝ կյանքում առաջին անգամ մազերը ներկելով վառ շիկակարմիր գույնով։

«Ալ-Նասրի» ավագն իր նոր կերպարով լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում՝ զարմացնելով թե՛ երկրպագուներին, թե՛ սաուդյան ակումբի իր թիմակիցներին։ Պորտուգալացին իր նոր սանրվածքով արդեն ժամանել է թիմի մարզաբազա և վերսկսել մարզումները: Նա թիմին է միացել արձակուրդից հետո, որն ավելի երկար տևեց Հյուսիսային Ամերիկայում կայացած ԱԱ-2026-ին մասնակցելու պատճառով: Բացի այդ, արձակուրդի ընթացքում՝ օգոստոսի 11-ին, ֆուտբոլիստը վերջապես պաշտոնապես ամուսնացել էր իր վաղեմի ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։

Նախորդ մրցաշրջանի արդյունքներով Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Ալ-Նասրը» նոր առաջնությունը կմեկնարկի արդեն օգոստոսի 15-ին՝ մրցելով «Ալ-Ֆաթեհի» հետ:

Հիշեցնենք, որ 2025/2026 մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում ակումբի և Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 36 գոլի հեղինակ։ Աշխարհի առաջնությունում նա դարձավ երեք գոլի հեղինակ, սակայն Պորտուգալիան պայքարը լքեց 1/8 եզրափակիչում՝ 0:1 հաշվով զիջելով ապագա չեմպիոն Իսպանիային:

Ռոնալդուի գործող պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31