
Ճապոնիայի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի

Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի, հայտնում է «Կիոդո» գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 37 զոհի մասին:
Տարհանման կետերում է գտնվում մոտ 100 հազար մարդ:
Հիշեցնենք, որ առաջին երկրաշարժը՝ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի էր ունեցել Ճապոնիայում նախօրեին: Այդ ժամանակ մահացել էր 9 մարդ: Այսօր տեղի է ունեցել նախորդից ավելի հզոր երկրաշարժ՝ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ:
Հարևան Օիտա պրեֆեկտուրայում նույնպես տեղի էր ունեցել երկրաշարժ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ: Ընդհանուր՝ հաշվի առնելով հետցնցումները, Կումամոտոյում և Օիտայում տեղի է ունեցել ավելի քան 290 երկրաշարժ: Մոտ 160 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության: