2050թ. Թուրքիան ընդգրկված կլինի աշխարհի ամենահզոր տնտեսություն ունեցող երկրների 10-յակում

Աշխարհի առաջատար ներդրումային բանկերից մեկը՝ «Goldman Sachs»-ը, կիսվել է 2050-ի տնտեսական կանխատեսումներով։ Դրանց համաձայն՝ թվարկված են այն երկրները, որոնք, 2050-ին կունենան աշխարհի ամենահզոր տնտեսությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հաշվի են առնվել նաև «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) կողմից պատրաստված զեկույցները, որտեղ նշվում է, որ 2050-2070 թվականներին աշխարհի բնակչությունը, կանխատեսումների համաձայն, կգերազանցի 9 միլիարդը։ Այդ աճը կազդի էներգիայի և սննդի արտադրության համար անհրաժեշտ բնական ռեսուրսների վրա։

2050-ի աշխարհի ամենահզոր տնտեսությունները՝

1. Չինաստան- 42.96 տրիլիոն դոլար

2. Հնդկաստան- 38.68 տրիլիոն դոլար

3. ԱՄՆ- 26.58 տրիլիոն դոլար

4. Ինդոնեզիա- 6.60 տրիլիոն դոլար

5. ՌԴ- 5.69 տրիլիոն դոլար

6. Ճապոնիա- 5.20 տրիլիոն դոլար

7. Գերմանիա- 4.92 տրիլիոն դոլար

8. Թուրքիա- 4.90 տրիլիոն դոլար

10. Միացյալ Թագավորություն- 3.74 տրիլիոն դոլար

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31