Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց
Դատարանը ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառեց կալանք երկու ամիս ժամկետով։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն։

