Բաժիններ՝

Մանվելը դրան բերման էր ենթարկել, սեղան էր գցել ազատամարտիկների ընտանիքների համար ու դահլիճ էր բերել այդ խաբեբաին՝ վզին ժնջիլ գցած․ Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՔՊ-ի հայտնի բաստարդներից մեկը վկայակոչել էր մի դրվագ, երբ գեներալ Մանվելը մի «մարդու» վզից ժնջիլ էր գցել ու ման էր տալիս: Դեպքը վերաբերվում է մի ժուլիկի, ով պարբերաբար խարդախություններ է արել ու դատապարտվել է դրա համար՝ ներկայանալով էլ որպես ազատամարտիկ, էլ որպես հերոս, էլ որպես եսիմ ով: Սա Մանվելից փող էր ուզել, որ զոհված ազատամարտիկի այրու համար տուն գներ: Փողը ստացել էր, տունը չէր գնվել, գումարը գրպանվել էր…

Մանվելը դրան բերման էր ենթարկել, սեղան էր գցել ազատամարտիկների ընտանիքների համար ու դահլիճ էր բերել այդ խաբեբաին՝ վզին ժնջիլ գցած:

Ճաշկերույթի ընթացքում էլ սեղանից ոսկոր էր գցում էդ սրիկայի ուղղությամբ:

Ներկա իրականությունում սա, ցավոք, աներևակայելի մի դեպք է, որովհետև բոլորս էլ գիտենք, որ նման վիժվածքներին ՔՊ-ն ոչ թե պատժելու էր, այլ՝ սարքեր բարձրաստիճան պաշտոնյա: Մեր ընդդիմադիրներն էլ այդ վիժվածքի հետ շատ բարեկիրթ ու կառուցողական կերպով կհամագործակցեին՝ կասեին, կխոսեին, կուրախանային:

Հ.Գ. Ի դեպ, գեներալն այդ կնոջ համար տուն, այնուամենայնիվ, գնեց սրիկային պատժելուց հետո: Սա էլ է մի բան, որ քայլարաստները երբեք չեն հասկանա, կոչվում է հետևողականությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31