Բաժիններ՝

Հազարավոր ճապոնացիներ լքում են իրենց տները երկրաշարժի հնարավոր սպառնալիքի պատճառով

Ճապոնական իշխանությունները տարհանում են շուրջ 250 հազար բնակիչների երկրաշարժի նոր ցնցումների ռիսկի պատճառով, հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Կյուսյու կղզում, որը խլել է նվազագույնը 42 մարդու կյանք:

Ճապոնիայի հրդրոօթերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է, որ մոտ օրերս նոր ստորերկրյա ցնցումներ են սպասվում:

Ճապոնական Կարմիր խաչի ներկայացուցիչները պատմել են գործակալությանը, որ բժիշկների հավելյալ թիմեր են ուղարկում ժամանակավոր ապաստարաններ:

Երկրաշարժի հետևանքով Ճապոնիայում տուժել է ավելի քան 1000 մարդ, ավերվել են բազմաթիվ տներ, ճանապարհներ և կամուրջներ:
Նվազագույնը 11 մարդ համարվում է անհետ կորած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս