
«ԱՄՆ-ի ավիացիայի մեծ մասն անսարք վիճակում է». FoxNews

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի բարձրաստիճանները պատմել են, որ կորպուսի ինքնաթիռների և ուղղաթիռների մեծ մասն անսարք վիճակում են՝ ունեն վերանորոգման կարիք, հայտնում է FoxNews-ը:
Հեռուսատալիքի զրուցակիցները նշել են, որ 276 F/A-18 Hornet կործանիչների միայն 30 տոկոսն է սարքին վիճակում, իսկ 147 CH-53E Super ուղղաթիռներից միայն 42-ն է պատրաստ մասնակցել մարտերի:
Նրանց խոսքով՝ կորպուսի ավիապարկի շարքից դուրս գալու գլխավոր պատճառը վնասներն են, որ կրել է ավիացիան Իրաքի և Աֆղանստանի մարտերում, ինչպես նաև՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, ինչպես նաև՝ բյուջեի կրճատումը:
Նշվում է, որ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը վերջին տարիներին կրճատվել են ավելի քան 100 միլիարդ դոլարով: