ԻՀԿ-ն ստեղծել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կոնտակտային խումբ՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով

Իսլամական համագործակցություն կազմակերպությունը (ԻՀԿ) ուրբաթ որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ստեղծել կոնտակտային խումբ՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Ստամբուլում ԻՀԿ-ի գագաթաժողովի ավարտին ընդունված ամփոփիչ հռչակագրին:

«ԻՀԿ-ն կոչ է անում հստակորեն կատարել ՄԱԿ-ի բանաձևերն ու Հայաստանի զորքերն ամբողջովին, անհապաղ ու անխոս դուրս բերել Լեռնային Ղարաբաղի տարածքից»։

Կազմակերպությունը հաստատում է իր «աջակցությունն Ադրբեջանին ու նրա ջանքերին, որոնք ուղղված են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումների շրջանակում իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելուն»։

Կոնտակտային խմբի ստեղծման նախաձեռնողն է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930