Բելառուսի Ազգային խորհրդի ներկայացուցիչների պալատի ընտրություններն անցկացվել են կիրակի: Դրանց արդյունքում ընտրվել է 109 պատգամավոր 110 շրջաններից: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 74.3 տոկոսը:
Թայվանական մամուլի հաղորդմամբ՝ ձնկորսական նավերին ուղեկցում են տասնյակ պարեկային նավեր, որոնց նպատակն է ապահովել ձկնորսների անվտանգությունը: Սեպտեմբերի 25-ին դրանք պետք է հասնեն Սենկակուի շրջան: Չի բացառվում, որ ցանկության դեպքում ոմանք կարող են ոտք դնել կղզիներ:
Երկու զինվորականներն էլ զոհվել են միջադեպերի ժամանակ, որոնք կապված չեն եղել ռազմական գործունեության հետ: Նրանցից մեկը զոհվել է Նադ-Ալի շրջանում, երկրորդը` բրիտանական Camp Bastion ռազմաբազայում:
Սեպտեմբերի 21-ին Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի պարեկային նավերը մի քանի նախազգուշական կրակոց են արձակել հյուսիսկորեական ձկնորսական նավերի ուղղությամբ` Դեղին ծովում սահմանը խախտելու համար:
Բահրեյնում զանգվածային ցույցերը սկսվել են 2011-ի փետրվարի կեսից: Ցուցարարները հիմնականում ընդդիմադիր շիա մահմեդականներ էին: Նրանք պահանջում էին իրենց իրավունքների ընդլայնում:
իստանը 2011թ. դեկտեմբերին արգելափակեց ճանապարհները, քանի որ ԱՄՆ զինվորականները սխալմամբ Աֆղանստանի սահմանի մոտ սպանել էին ավելի քան 20 պակիստանցի զինվորականների:
WikiLeaks-ի հիմնադիրը Շվեդիայում կասկածվում է 2010-ի օգոստոսին տեղի ունեցած բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Ավելի վաղ բրիտանական դատարանը վճռել էր նրան հանձնել Շվեդիա, սակայն Ասանժը մի քանի ապարդյուն բողոքարկումներից հետո քաղաքական ապաստան ստացավ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Քաղաքական վերլուծաբանները գտնում են , որ նրա կուսակցությունը բոլոր շանսերն ունի մեծամասնություն ստանալու և անկախության հանրաքվե անցկացնելու համար:
Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարությունը որոշում է կայացրել բարձրացնել մարտական պատրաստականությունը՝ կապված Դեղին ծովում հաճախակի դարձած սահմանախախտումների հետ:
Նշվում է, որ 2012թ.-ի հոկտեմբերին Նոդան կարող է վերադասավորումներ իրականացնել Ճապոնիայի կառավարությունում:
«6 քաղաքական կառույց, այդ թվում՝ Բելառուսի քրիստոնեական դեմոկրատիան, Բելառուսի ռադիոէլեկտրոնային արդյունաբերության անկախ արհմիությունը, «Բելառուսական ռուխը» (շարժում), Բելառուսական մտավորականության ռադան, Երիտասարդ ճակատը, այսօր հանդես են գալիս միասնական դիմումով՝ ընտրողներին կոչ անելով չմասնակցել խորհրդարանական ընտրություններին», – ասել է Լեբեդկոն:
«Դյոյուիդաո կղզիները վաղեմի ժամանակներից պատկանել են Չինաստանին»,- էլեկտրոնային լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է դիվանագետը:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան նախատեսում է հատուկ բանագնաց ուղարկել Չինաստան, որը այս հարցը կլուծի դիվանգիտական ճանապարհով:
Ճապոնական առափնյա անվտանգությունը Սենկակուի շրջանում տեղակայել է յոթ խոշոր պարեկային նավ:
Հաղորդվում է, որ համաշխարհային ինտերնետային ցանցի չինական սեգմենտում ակտիվորեն քարոզվում է ճապոնական ինտերնետ-ռեսուրսները գրոհելու մասին կոչեր:
Սահմանը բացելու խաբկանքի քաղաքականության հերթական դրսևորում է, ըստ երևույթին, որին դիմում է Անկարան: Հերթական անգամ, որ արտաքին ճնշումներ անեին սահմանը բացելու ուղությամբ, Անկարան խաբկանքի գործողություն կկազմակերպեր ձևացնելու համար, որ ինքը կողմնակից է բնականոն հարաբերությունների ստեղծման համար իբրև առաջին քայլ սահմանը բացելու: Այս դեպքում կարող է ներքին ճնշման արդյունք լինել։ Ներքին` քրդական իմաստով:
4 հազար կմ հեռահարություն ունեցող հրթիռի փորձարկումը կատարվել է Բենգալյան ծոցում գտնվող Ուիլլեր կղզում:
Այս փոփոխություններն առաջարկվել են Եվրամիության բարեփոխումների նախագծի շրջանակներում և ընդունվել Վարշավայում կայացած Եվրամիության ապագայի հարցերով խմբերի նիստի ավարտին:
ԱՄՆ պետդեպարտամենտը չինական իշխանություններից արդեն պահանջել է ապահովել դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը:
Ձերբակալվածը աջակցություն է ցուցաբերել բազայի վրա հարձակվողներին, սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ օգնություն: Ձերբակալվածի անունը նույնպես չի հաղորդվում:
Թաքնված տեսախցիկով արված տեսագրության մեջ հանրապետական թեկնածուն ասել է, որ ամերիկացի ընտրողների 47 %-ը, ովքեր աջակցում են Օբամային, չեն վճարում եկամտահարկեր և երբեք չեն քվեարկի հանրապետականների օգտին:
Ցուցարարները այրել են Ճապոնիայի դրոշը և կոչ արել համագործակցել Չինաստանի հետ վիճելի տարածքները վերադարձնելու համար պայքարում: Նրանք նաև ԱՄՆ-ին մեղադրել են Տոկիոյին աջակցելու մեջ:
Մահապարտը պայթեցրել է իրեն Քաբուլի օդանավակայան տանող ճանապարհին: Պայթունը որոտացել է օտարերկրացիների տեղափոխող միկրոավտոբուսի մոտ: Գաղտնիության պայմանով գործակալության հետ զրույցում մի պաշտոնյա հայտնել է, որ զոհված օտարերկրացիները Քաբուլի օդանավակայանում աշխատող մասնավոր կազմակերպության աշխատակիցներ են եղել: Թե որ երկրի քաղաքացիներ են զոհերը, հայտնի չէ:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խստորեն դատապարտել է 8 կանանց սպանությունը:
Հավաքված ավելի քան հազար ցուցարարները ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել: Անկարգություններ են տեղի ունեցել նաև Ինդոնեզիայի մյուս քաղաքներում:
«Այս մարտավարությունը թալիբների վերջին շունչն է: Նրանք փորձում են ոչ միայն գրոհել մեր զորքերը, այլ նաև քաոս առաջացնել, քանի որ անկարող են իշխանություն հաստատատել կորցրած տարածքներում»,- ասել է Պանետան:
Ճապոնական Kiyodo գործակալությունը հաղորդում է, որ 1000 ձկնորսական նավերից բաղկացած չինական նավատորմն այժմ շարժվում է Ճապոնիայի վերահսկղության տակ գտնվող կղզիներ՝ հաստատելու Պեկինի իրավունքները այդ տարածքի վրա: Ակնկալվում է, որ արդեն օրվա ընթացքում նավատորմը կարող է հասնել կղզիներ:
Պեկին և Գուանչժոու քաղաքներում ճապոնական դպրոցները փակվել են նվազագույնը 2 օրով: Ցուցարարների հարձակմանն են ենթարկվել Panasonic ընկերության 3 գործարաններ: Ընկերության ղեկավարությունը երկուշաբթին և երեքշաբթին հայտարարել է հանգստյան օրեր:
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն Սուդանի կառավարությունից խիստ կերպով պահանջել է ապահովել Գերմանիայի դեսպանատան անվտանգությունը:
Անվտանգության ու համագործակցության ամերիկա-ճապոնական պայմանագիրը ստորագրվել է 1951թ. և փոփոխությունների է ենթարկվել 1960թ.: