Բաժիններ՝

«Հռոմի պապի այցը Ադրբեջան պատմական իրադարձություն է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել է այսօր հովվապետական այցով Ադրբեջան ժամանած Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Ալիևի խոսքով՝ ինքը Հռոմի պապին Ադրբեջան է հրավիրել դեռևս անցած տարի և շատ ուրախ է, որ նա ընդունել է իր հրավերը:

«Այս այցը շատ մեծ նշանակություն ունի, սա պատմական այց է»,- ասել է Ալիևը Հռոմի պապի հետ Հեյդար Ալիևի անվան կենտրոնում հանդիպմանը, որին ներկա են գտնվել Ադրբեջանի կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Ալիևի խոսքով՝ այդ այցը մեծ ավանդ կունենա Վատիկան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման հարցում:

«Այդ այցը շատ կարևոր է ողջ մարդկության համար, քանի որ այդ այցը ևս մեկ անգամ վկայում է, որ քաղաքակրթությունների միջև երկխոսությունը առկա է, շարունակվում է, ամրապնդվում և մենք ձգտում ենք այդ երկխոսությանը նոր խթան հաղորդել»,- ասել է Ալիևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս