Բաժիններ՝

Հռոմի պապը ժամանել է Բաքու

Հռոմի պապը Վրաստանից մեկնել է Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որը զարդարված է եղել Սուրբ գահի և Ադրբեջանի դրոշներով, Հռոմի պապի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել:
Հռոմի պապին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովն ու այլ պաշտոնատար անձինք: 2_640x420

Հռոմի պապի այցն Ադրբեջան կարճատև է լինելու: Այսօր երեկոյան վերջինս կվերադառնա Վատիկան: 3_640x420

Ավելի վաղ Հռոմի պապը հայտարարել էր, որ ընդունել է այդ երկրներ հրավերը վաղնջական քրիստոնեական արմատների պատճառով, որ առկա են այդ հողերում, ինչպես նաև խաղաղության ուղիների խթանման նպատակով։

Հիշեցնենք, որ Հռոմի պապը Վրաստան էր մեկնել սեպտեմբերի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս