Բաժիններ՝

Հռոմի պապը Բաքվում հարգանքի տուրք է մատուցել շահիդների հիշատակին

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բաքու կատարած այցի ընթացքում այսօր այցելել է Շահիդների ծառուղի:

Հաղորդվում է, որ Հռոմի պապը ծաղկեպսակ է դրել «Անմար կրակի» մոտ: Հնչել են Ադրբեջանի և Սուրբ գահի հիմները:

Հիշեցնենք, որ Շահիդների ծառուղին գտնվում է Բաքվի կենտրոնում: Այստեղ են թաղվում Ադրբեջանի համար իրենց կյանքը զոհած զինվորականներն ու զինծառայողները:

Ղարաբաղյան հակամարտության գոտում մահացած զինվորականներին ևս Ադրբեջանում շահիդ են կոչում և թաղում այդտեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս