Բաժիններ՝

Մահացել է հայտնի ջութակահար և դիրիժոր Նևիլ Մարրիները

Բրիտանացի հայտնի ջութակահար ու դիրիժոր Նևիլ Մարրիները մահացել է կյանքի 92-րդ տարում, հայտնում է BBC-ն:

Սըր Նևիլը եղել է աշխարհի ամենաառաջատար կամերային նվագախմբերից մեկի՝ Academy of St Martin in the Fields-ի հիմնադիրը:

Նվագախումբն իր անվանումն ստացել է ի պատիվ կենտրոնական Լոնդենի եկեղեցու, որի տեսուչը թույլատրել է անվճար փորձ կատարել տաճարում: Այնտեղ էլ կայացել է նվագախմբի առաջին պաշտոնական համերգը:

Հենց այդ նվագախմբի հետ է ձայնագրվել Միլոշ Ֆորմանի օսկարակիր «Ամադեուս» ֆիլմի երաժշտությունը:

Այդ ձայնագրությունը դարձավ աշխարհում ամենահայտնի դասական երաժշտական ստեղծագործությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս