Բաժիններ՝

Հունգարիայում մեկնարկել է փախստականներին երկրում տեղակայելու հարցի վերաբերյալ հանրաքվեն

Հունգարիայում այսօր ընտրատեղամասեր են բացվել քվեարկության համար, որտեղ երկրի բնակիչները հանրաքվեում որոշում պետք է կայացնեն այն մասին, թե ինչպես վարվել պարտադիր քվոտաների հետ, որոնք բաշխվում են Եվրամիության անդամ երկրների միջև՝ փաստականներին երկրում տեղակայելու վերաբերյալ, հայտնում է BBC-ն:

Համաձայն ԵՄ ղեկավարության պլանների՝ այդ քվոտաներով դաշինքի երկրներում ապաստան պետք է ստանա 160 հազար մարդ:

Եթե պլանները կյանքի կոչվեն, Հունգարիան պետք է ապաստան տրամադրի 1294 մարդու:
Հասարակական կարծիքի հարցումները, որոնք արվել են մինչ քվեարկությունը, ցույց են տվել, նրանց թվում, որոնք պատրաստվում են մասնակցել քվեարկությանը, բարձր է քվոտաների դեմ հանդես եկողների թիվը:

Որպեսզի հանրաքվեն համարվի կայացած, հայտը պետք է գերազանցի 50%-ը:
Փախստականների ճգնաժամի ժամանակ Հունգարիան առաջին երկրներից է, որն ընկած է փախստականների՝ Գերմանիա և ԵՄ երկրներ տանող ճանապարհին:

Ներգաղթյալների հոսքը կասեցնելու համար Հունգարիայի իշխանությունները փակել էին անգամ Սերբիայի և Խորվաթիայի հետ սահմանները:

Հանրաքվեում մարդիկ պետք է պատասխանեն հարցին. «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որ Եվրամիությունը իրավունք ունենա պարտադիր կարգով տեղակայել մարդկանց, որոնք Հունգարիայի քաղաքացիներ չեն, երկրում՝ առանց Ազգային ասամբլեայի (խորհրդարան) հավանության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս