Բաժիններ՝

Բարսելոնան կկարոտի նրան, բայց կյանքն այսպիսին է․ Հանս-Դիտեր Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոստովանել է, որ չէր ցանկանում, որպեսզի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վարձակալության ժամկետի ավարտից հետո հեռանար թիմից ու վերադառնար «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Ինձ դուր էր գալիս աշխատել Մարկուսի հետ։ Բայց այդպես պատահում է, երբ ֆուտբոլիստը հանդես է գալիս վարձակալության հիմունքներով։ Ռեշֆորդը հիանալի խաղացող է։ Կարծում եմ, որ թիմը կկարոտի նրան, բայց կյանքն այսպիսին է»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի կազմում Ռեշֆորդը 2025/26 մրցաշրջանում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31