Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել է, որ բանակցությունները դրական արդյունքներ են տվել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական առումներով։
Նրա խոսքով՝ Իրանը և Օմանը շարունակում են աշխատել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմի շուրջ։

