Ինչ էլ քարոզվի այսօր, վաղը, խաղաղության մասին ինչքան էլ խոսեն, մեր անվտանգության միակ իրական երաշխավորը մեր բանակն է․ Էդիկ Բաղադասարյան

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բազդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջնագծի մասին «Հետք»-ի հոդվածը տարբեր հարթակներում ակտիվ քննարկվում է։ Կան մարդիկ, որոնք պնդում են, թե մեր գրածը սուտ է։
Պատերազմի ու բանակի մասին պետք է գրել առանց պաճուճանքների։ Իրականությունը ցուցադրական տեսանյութերը չեն. իրականությունը դիրքերում յուղի բացակայությունից ժանգոտող զենքն է, ԱԹՍ ջոկն՝ առանց ԱԹՍ-ի, ու նռնականետի արկերը՝ առանց նռնականետի:

«Հետք»-ից երեք հոգի մասնակցել է 25-օրյա վարժական հավաքներին՝ սահմանի տարբեր հատվածներում։ Բոլոր տեղերում էլ նույն պատկերն է։ Ես նույնիսկ մի պահ մտածեցի Պաշտպանության նախարարությանն առաջարկել՝ հատուկ հանձնաժողով կազմել և միասին պտտվել այդ դիրքերով։ Այս խնդիրները պետք է լուծվեն, ընդ որում՝ պետք է լուծվեն այսօր։

Պետք է սկսել Արմավիրից ու Արարատից (որտեղ մեկ շաբաթ պահելուց հետո տանում են դիրքեր). այնտեղ կատարվողը նույնիսկ նկարագրելն է դժվար։ Զորակոչվածն առաջին իսկ քայլից պետք է զգա, որ ոտք է դնում կայացած, կարգապահ կառույց։ Անթույլատրելի է տարիներով թողնել այս բարդակը։ Կան հարցեր, որոնք կարելի է լուծել ընդամենը մի քանի ժամում։

Ինչ էլ քարոզվի այսօր, վաղը, խաղաղության մասին ինչքան էլ խոսեն, մեր անվտանգության միակ իրական երաշխավորը մեր բանակն է։ Ունե՞ս ուժեղ բանակ՝ քեզ հետ հաշվի կնստեն։ Այսօր աշխարհում այլ օրենք չի գործում, և մենք դրա ականատեսն ենք լինում ամեն օր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31