Քաղաքական մեծամասնության հաշվարկը սխալ է․ խորհրդարանում ընդդիմությունը ներկայացված է 46 հոգով. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանի ամբիոնից հերթական անգամ հիշեցրեց, որ նորընտիր խորհրդարանն ունի լեգիտիմության խնդիր, և, որ Արթուր Սարգսյանն անօրինական կերպով զրկված է մասնակցելու ԱԺ նիստերին: Այնուհետև Մանուկյանը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին առաջարկեց միասին գնալ և ծանոթանալ 44-օրյայի զեկույցին:

«Կա մի հատված, որը վերաբերում է Սու-30-ների ձեռքբերմանը, քանի որ գաղտնիություն է, և ես չեմ կարող ասել՝ ինչ է գրված, և պարոն Վահագն Ալեքսանյանը կհամոզվի, որ իր ձեռքով ստորագրված զեկույցում գրվածը 180 աստիճանով հակասում է այն հայտարարությանը, որը քիչ առաջ պարոն Ալեքսանյանն արեց այս ամբիոնից՝ հպարտանալով Սու-30-ների ձեռքբերմամբ»,- շեշտեց նա:

Սրանից հետո Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ այսօր խորհրդարանում ընդդիմությունը ներկայացված է 46 հոգով:

«46 եմ ասում, որովհետև այս ընտրություններից հետո ԿԸՀ անօրինական որոշմամբ գողացվել է ընդդիմության ևս 5 մանդատ»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31