Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Twitter սոցիալական կայքում կատարել է իր առաջին գրառումը: Գրառման միջոցավ նա հայտնել է, որ երջանիկ է:
Արդարամիտ թուրք գրողը «խորապես տպավորվել և հուզվել է» Բեռլինի մանկապարտեզներից մեկում աղյուսե պատ տեսնելով:
Տեխնոլոգիական հսկա Google ընկերությունը սկսել է ամերիկյան դպրոցներին 99 դոլարով նոութբուքեր մատակարարել։
Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ 17-րդը երեկ հանձնել է 2012թ-ի բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և տնտեսագիտության բնագավառների նոբելյան մրցանակները: Տասը մրցանակակիրները միապետից ստացել են ոսկե մեդալ և դիպլոմ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է վերականգնել Աշխատանքի հերոսի կոչումը։ Այդ մասին նա հայտարարել է իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ։
Չինական Դունսին քաղաքում, որը գտնվում է Վիետնամի սահմանի մոտ, ոստիկանության հետ բախումներին մասնակցել են հազարավոր չինացիներ։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։
Ամերիկյան անօդաչու թռչող սարքը Պակիստանում ոչնաչացրել է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկին՝ Աբու Զաիդին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին հայտարարվել է այսօր։
ԱՄՆ Աշխատանքի նախարարության տվյալներով, նոր աշխատատեղերի թիվը նոյեմբերին ավելացել է 146 հազարով։ Գործազրկության մակարդակը նվազել է մինչև 7.7%-ի, որը նվազագույն ցուցանիշն է վերջին 4 տարվա կտրվածքով։
Վրաստանի խորհրդարանը երեկ ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուչի Նանուաշվիլիին Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում նշանակվելու մասին հարցին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 7-ին դիմել է Կոնգրեսին՝ «Սենդի» փոթորկի հետևանքների վերացման համար խնդրելով 60.4 միլիարդ դոլար։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է եկել հայտարարությամբ, որով կողմ է արտահայտվել միասեռական ամուսնությունները եկեղեցում անցկացնելու գաղափարին։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը հրաժարական կտա 2013թ. մարտ-ապրիլ ամիսներին։ Նման կանխատեսում է արել Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտը իր զեկույցում, որը հայտնվել է «Իզվեստիայի» տրամադրության տակ։
Ընկերությունը նշում է, որ դեռևս վաղ է խոսել հետաքննության արդյունքների մասին։ Սակայն չի բացառում, որ Rolls-Royce-ի և նրա ներկայացուցիչների նկատմամբ կարող է դատական գործ հարուցվել։
«Կապ չունի՝ ինչպիսին կլինի վերջնական հարվածը։ Լինի այն ուղեղը խժռող զոմբիների տեսքով, դժոխային հրեշներով թե կորեական փոփ-երաժշտության վերջնական հաղթանակով, վստահ եղեք, որ ես միշտ ձեր կողքին եմ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն»
Forbes-ի կողմից ամեն տարի հրապարակվող՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նրան հաջորդում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի միասեռականներն այսուհետ կարող են հանգիստ ամուսնանալ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ԱՄՆ Վաշինգթոն նահանգի նահանգապետը հաստատել է միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը:
Ղազախստանի Շիկմենտ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել աշխատողների և գործատուների միջև։ Այս մասին գրում է «Новости-Казахстан»-ը՝ հղում անելով ներքին գործերի շրջանային վարչությանը։
Ամստերդամի իշխանությունները մտադիր են քաղաքի կենտրոնից տեղահանել անհաջող հարևաններին և տեղավորել նրանց մինիմալ հարմարություններով հագեցած վագոն-տնակներում, որոնց համար քաղաքի արվարձաններում հատուկ տեղ է հատկացվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Տոսկանայում (Իտալիա) վանդալները հարձակվել են գինու մառանի վրա և ոչնչացրել Brunello di Montalcino կարմիր չոր գինու պաշարները, որոնք ստացվել էին 2007-2012թթ. բերքից։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Կիմ Չեն Իրի՝ Փհենյանում տեղադրված 23 մետրանոց արձանն արժեցել է 10 միլիոն դոլար։ Նմանատիպ 7 արձաններ կանգնեցվել են տարբեր տեղերում, այդ թվում՝ պետական հաստատությունների դիմաց։ Ընդհանուր առմամբ, դրանց վրա ծախսվել է 50 միլիոն դոլար։ Այս մասին գրում է հարավկորեական «Չոսոն Իլբո» թերթը։
Միլինկովիչը ցած է նետվել մոտ 10 մետր բարձրությունից: 52-ամյա դիվանագետը տեղում մահացել է: Արարքի դրդապատճառները հայտնի չեն:
Վերջին տարիներին ահաբեկչությունների թիվն աշխարհում դադարել է աճել: Այդպիսի եզրակացության է եկել Ավստրալիայի տնտեսության և խաղաղության ինստիտուտը:
Ռուսաստանում, կառավարության որոշմամբ, ավտոմեքենաների տեխզննման կտրոնները վերացվում են։ Փաստաթուղթը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից ստորագրվել է նոյեմբերի 30-ին, սակայն այդ մասին հայտարարվել է դեկտեմբերի 3-ին։
Վերջին օրերին Սիրիայի տարածքի անջատված համացանցային հաղորդամիջոցը և առհասարակ հաղորդակցության համակարգի ջլատումը մտածել տվեցին, որ գետնի վրա բեկումնային տեղարժեր են արձանագրվում:
Microsoft կորպորացիայի նախկին թոփ-մենեջեր Ջեյմեն Շայվլին որոշել է սեփական բիզնես սկսել՝ աճեցնել և վաճառել մարիխուանա։
Բելգիացիները ստորագրահավաք են սկսել՝ դժգոհություն արտահայտելով Բրյուսելի կենտրոնում տեղակայված աբստրակտ ոճի տոնածառի առնչությամբ, որը փոխարինելու է ավանդական տոնածառին։
Ամերիկյան Սենատն ուրբաթ օրը լրացումներ է կատարել երկրի ռազմական բյուջում, որոնց համաձայն, Պենտագոնին արգելվում է զենք և զինամթերք գնել ՌԴ խոշորագույն զենք արտահանող ընկերությունից՝ «Рособоронэкспорт»-ից։
Ռուսաստանցիների 42%-ն աջակցում է նախաձեռնությանը, որի համաձայն, երկրի քաղաքներում հասարակական կարգի պահպանման գործում կներգրավեն կազակներին։ Նման արդյունքներ է հրապարակել «Լևադա-Ցենտր» սոցիոլոգիական կենտրոնը։
Փարիզի կենտրոնում գտնվող Schmit պատկերասրահից երեկ գողացվել է Էժան Դելակրուայի «Օրանի արաբները» նկարը։ Այս մասին գրում է Le Parisien թերթը։
Տաջիկստանի կապի ծառայության ղեկավար Բեգ Զուխուրովը ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ հեռախոսային զրույցից հետո հայտարարել է, որ մոտակա օրերին սոցիալական ցանցի արգելափակումը կվերացվի: