Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն և Էմանուել Լյուբեցկին կնկարահանեն նոր VR-ֆիլմ
Lionsgate ընկերությունը հաստատել է, որ զույգը սկսել է աշխատել փորձարարական նախագծի վրա:
Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն և Էմանուել Լյուբեցկին աշխատում են իրենց երրորդ համատեղ նախագծի («Բըրդմենից» և «Փրկվածից» հետո)՝ վիրտուալ իրականության ֆորմատով փորձարարական կարճամետրաժ ֆիլմի վրա: Առայժմ միայն հայտնի է, որ այն պատմելու է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանը հատող փախստականների մասին: