
Բորիս Ջոնսոնը ՌԴ-ին մեղադրել է Սիրիայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ

Սիրիայում խաղաղ բանակցությունների վերսկսումը նախկին ձևաչափով անհնար է Հալեպ քաղաքի հիվանդանոցներին Սիրիայի ռազմաօդային ուժերի կողմից հասցված ավիահարվածների պատճառով, որոնց օժանդակում է Ռուսաստանը։
Դա ռազմական հանցագործություն է, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հոկտեմբերի 2-ին՝ Բիրմինհեմում Պահպանողական կուսակցության ամենամյա համաժողովի ժամանակ, հայտնում է DW-ն։
«Ասադի ռեժիմի շարունակվող դաժանությունը Հալեպի բնակիչների նկատմամբ և Ռուսաստանի մասնակցությունը այնհայտ ռազմական հանցագործություններին՝ հիվանդանոցների ռմբակոծությանը, երբ նրանց հայտնի է, որ ռմբակոծում են հենց հիվանդանոցները, անհնար է դարձնում խաղաղ բանակցությունների վերսկսումը»,- քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է Reuters-ը։