![](/banners/BeFunky-design.jpg)
Լիբիայում հոլանդացի ֆոտոլրագրող է սպանվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/862277.jpg)
Լիբիայի Սիրտ քաղաքում զոհվել է հոլանդացի ֆոտոլրագրող Ջերոն Օռլեմանսը: Այդ մասին ասված է Knack բելգիական թերթի կայքում, որտեղ աշխատում է լրագրողը, տեղեկացնում է BBC-ն:
Լրագրողի զոհվելու ստույգ հանգամանքները դեռեւս հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ նա սպանվել Է «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականների կողմից:
Սիրտը Լիբիայի տապալված նախագահ Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքն է, որն ԻՊ-ի առավել կարեւոր հենակետերից մեկն է համարվում Իրաքի եւ Սիրիայի սահմաններից դուրս:
Նիդեռլանդների ԱԳ նախագահությունը դեռեւս չի մեկնաբանել լրագրողի զոհվելը: Լիբիայում Հոլանդիայի դեսպան Էրիկ Ստրատինգը «Թվիթեր»-ում գրել է. «Հանգչիր խաղաղությամբ: Սիրտից, Լիբիայից եւ այլ վայրերից քո արած լուսանկարները կապրեն հավերժ»: