Բաժիններ՝

Չեխիայի նախագահն առաջարկել է ներգաղթյալներին արտաքսել անմարդաբնակ կղզիներ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ իսլամական ներգաղթը Եվրոպա անթույլատրելի է մշակույթների անհամատեղելիության պատճառով, հայտնում է The Financial Times-ը:

Զեմանը առաջարկել է ներգաղթյալներին արտաքսել հունական անմարդաբնակ կղզիներ կամ Հյուսիսային Աֆրիկայի չբնակեցված տարածքներ։

Համապատասխան առաջարկով Զեմանը հանդես է եկել «Քաղաքակրթությունների երկխոսություն» ֆորումի ժամանակ, որը տեղի է ունեցել Հունաստանի Հռոդոս կղզում։
Զեմանն անգամ առաջարկել է չեղյալ հայտարարել Հունաստանի արտաքին պարտքի մի մասը, եթե երկիրը ստանձնի ներգաղթյալների տեղակայման ծախսերը։

«Ես կողմ եմ բոլոր տնտեսական ներգաղթյալների արտաքսմանը: Բնական է, ես ընդունում եմ Սիրիայում, Իրաքում և մյուս երկրներում քաղաքացիական պատերազմների ողջ դաժանությունը: Խոսքը, սակայն, տնտեսական ներգաղթյալների մասին է»,- բացատրել է Չեխիայի նախագահը:

Նա ընդգծել է, որ ոչինչ չունի Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից ժամանած ներգաղթյալների դեմ։

«Ես ընդամենը դեմ եմ իսլամական ներգաղթին մեր մշակույթների բացարձակ անհամատեղելիության պատճառով»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս