Բաժիններ՝

Սաակաշվիլին պլանավորում է Վրաստան վերադառնալ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է հայրենիք վերադառնալու պլանների մասին, հայտնում է RIA Novosti-ն:

«Ես իսկապես պարտաստվում եմ վերադառնալ Վրաստան և պաշտպանել ընտրությունների արդյունքները»,- ասել է նա:

Սաակաշվիլին նման հայտարարություն արել է Նյու Յորքում՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել էր, որ եթե Սաակաշվիլին վերադառնա Վրաստան, երկրի ՆԳՆ-ն կգործի օրենքի շրջանակում:
Անձամբ Սաակաշվիլին վերջերս հայտարարել էր վրացական ԶԼՄ-ներին, որ պլանավորում է Վրաստան ուղևորվել հոկտեմբերի 8-ին երկրում կայանալիք խորհրդարանական արդյունքների էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։

Քվեարկությունից մի քանի օր առաջ Օդեսայի մարզի նահանգապետը պլանավորում է բացել իր շտաբը Թուրքիայում՝ Վրաստանի հետ սահմանի հարևանությամբ: Մինչ այդ, քաղաքական գործչի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, որը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Զուգդիդիի շրջանում, գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ իր ամուսնու վերադարձը Վրաստան «անխուսափելի է»։

Հայրենիքում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել մի շարք հանցագործությունների իրականացման մեղադրանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս