ՉԼ. Արարատ-Արմենիան տանը կամային հաղթանակ տարավ Սլովենիայի չեմպիոն Ցելյեի նկատմամբ
Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ Սլովենիայի գործող չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ (2-1)։
Հյուրերից հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Սվիտ Սեսլարը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 38-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը տուգանայինից կատարած հեռահար հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը:
Երկրորդ խաղակեսում հայկական թիմին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Խաղի 70-րդ րոպեին աչքի ընկավ 59-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Կառլոս Ֆրանսան՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Նշենք նաև, որ այս հաղթանակը պատմական էր հայկական ակումբային ֆուտբոլի համար, քանի որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում մինչ այս որևէ հայկական ակումբի չէր հաջողվել հաղթանակ տոնել։
Հիշեցնենք, որ թիմերի միջև որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:15-ին։
ArmSport

