Մեքսիկայում Կոլիմա հրաբխի պատճառով հարյուրավոր մարդկանց են տարհանել
Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակավայրերից հարյուրավոր բնակիչների են տարհանել, որոնք գտնվում են ժայթքող Կոլիբա հրաբխի մոտակայքում, հայտնում է BBC-ն:
Հրաբուխը գտնվում է Մեխիկոյից 700 կմ հյուսիս-արևմուտք: Այն սկսել է ժայթքել սեպտեմբերի 30-ից: Տեսանյութերում երևում է, թե ինչպես է հրաբխի խառնարանից բարձրանում մի քանի կմ բարձրությամբ ծխի ու մոխրի սյունը, իսկ խառնարանից լավա է ժայթքում:
Կապված ժայթքման հետ՝ տարհանվել է մոտ 350 մարդ, որոնք բնակվում են հրաբխի ստորոտում տեղակայված գյուղերում:
Հաղորդվում է նաև հարևան Խալիսկո նահանգում մի քանի տասնյակ մարդկանց տարհանման մասին:
Կոլիմա հրաբուխը Մեքսիկայում ակտիվներից մեկն է համարում: 1576 թվականից ի վեր այն ժայթքել է ավելի քան 40 անգամ: