Սիրիայի կառավարական բանակը Ռուսաստանի օգնությամբ սկսել է հարձակումը Հալեպի ուղղությամբ
Հալեպից եկող տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի կառավարական բանակը Ռուսաստանի օժանդակությամբ շարունակում է հաջող հարձակումը Հալեպ քաղաքի այն շրջանների ուղղությամբ, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո, հայտնում է BBC-ն:
Մարդու իրավունքների դիտորդական հսկողություն իրականացնող սիրիական կենտրոնի տեղեկություններով՝ գիշերը ապստամբների առաջնագծին հասցվել են զանգվածային ավիահարվածներ:
Դատելով տեղեկություններից՝ դա օգնել է Բաշար Ասադի զորքերին վերահսկողություն սահմանել քաղաքի հյուսիսում գտնվող մի քանի շրջանների նկատմամբ:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Սթիվեն Օ’Բրայենը, այդ շրջանների բնակչությունը «դժոխքի է ականատես լինում»:
Նա կոչ է արել հակամարտող կողմերին թույլատրել հարյուրավոր մարդկանց տարհանումը, որոնք բժշկական օգնության կարիք ունեն: