Վրաստանն առաջին կիսամյակում 41.8 մլն դոլարի ռուսական ցորեն է գնել

Վեց ամսվա ընթացքում Վրաստանը գնել է 41.8 միլիոն դոլարի ռուսական ցորեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տեղեկությունը տարածել է BMG-ն՝ նշելով, որ երկիրը ձեռք է բերել 45 միլիոն 286 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 174 հազար 880 տոննա ցորեն, ինչը տարեկան կտրվածքով նվազել է 5.4%-ով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ներմուծման անկումն այս տարի պայմանավորված է ղազախական ցորենի մատակարարումների նվազմամբ։

Անցյալ տարվա այս ժամանակահատվածում Ղազախստանից Վրաստան ցորենի ներմուծումն ակտիվորեն էր իրականացվում, իսկ այս տարի Կենտրոնական Ասիայի այս երկրից գնումներ կատարվել են միայն հունվարին, փետրվարին և մարտին, իսկ ապրիլից դադարեցվել են։

Ըստ նշված հրապարակման` Ռուսաստանը Վրաստան ներմուծվող ցորենի հիմնական մատակարարն է, և տարվա առաջին կեսին ռուսական ցորենի ներմուծումն աճել է 29.7%-ով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31