Թուրքիան աշխարհում 9-րդն է սուզանավային նավատորմի հզորությամբ

«Global Firepower»-ի (GFP) 2026-ի տվյալների համաձայն՝ հրապարակվել է աշխարհի ամենահզոր սուզանավային նավատորմ ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։ Թուրքիան զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ զեկույցի՝ աշխարհի ամենամեծ սուզանավային նավատորմն ունի Ռուսաստանը (66 սուզանավ), որին հաջորդում են ԱՄՆ-ն (64) և Չինաստանը (61)։ Թուրքիան ներկայումս ունի 14 սուզանավ։ Նշվում է, որ Անկարան, առաջնորդվելով «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) դոկտրինով, շարունակում է համալրել իր զինանոցը նոր սերնդի «Reis» դասի սուզանավերով և տեղական արտադրության միջոցներով՝ նպատակ ունենալով բարձրացնել իր զսպող ուժը ծովում։

Տասնյակի մյուս երկրներն են Իրանը (25 սուզանավ), Հյուսիսային Կորեան (24), Ճապոնիան (23), Հարավային Կորեան (22), Հնդկաստանը (18) և Միացյալ Թագավորությունը (10)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31