Բաժիններ՝

Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է Թուրքիային տված խոստումները չկատարելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Եվրամիությանը՝ մեղադրելով տված խոստումները չկատարելու մեջ: Եվրամիությունը խոստացել էր Թուրքիային նդամակցության և առանց վիզայի ռեժիմի սահմանում, հայտնում է TASS-ը:

«Հոկտեմբերը կարևոր ամիս է Եվրամիության հետ մեր հարաբերությունների համար: Այս ամիս պետք է ուժի մեջ մտնի առանց վիզային ռեժիմը, սակայն ԵՄ-ի դիրքորոշումն այնպիսին է, որ չի կատարի Թուրքիային տված խոստումը»,- հայտարարել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «ԵՄ-ի հետ հարաբերություններում միշտ եղել է իր խոսքին տեր կանգնող կողմ»:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան ոչ մի խնդիր չունի Եվրամիության չափորոշիչներին հետևելու, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ:

«Մենք իրականացնում ենք դրանք ոչ թե ԵՄ-ի քմահաճույքով, այլ մեր քաղաքացիների լավագույն կյանքի համար, որին նրանք արժանի են: Ոչ մի խոչընդոտ չկա, որ ԵՄ-ն ընդունի Թուրքիային որպես դաշինքի լիիրավ անդամ, մենք դրան պատրաստ ենք: Նրանցից է կախված՝ կգնա՞ն առաջ Թուրքիայի հետ, թե՞ ոչ, պետք չէ պատասխանատվությունը գցել մեզ վրա»,- ընդգծել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս