«Արտասահմանյան երկրները կարող են օգտվել Մինսկից ԵԱՏՄ-ի շուկաներ դուրս գալու համար». Լուկաշենկո
Արտասահմանյան երկրները կարող են օգտվել Մինսկի հետ համագործակցությունից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ-ի) շուկա դուրս գալու համար: Այս մասինհայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավատարմագրեր ընդունելով մի շարք պետությունների դեսպաններից:
«Մեր երկիրն ի վիճակի է օտարերկրացի գործընկերներին ելք ապահովել Եվրասիական տնտեսական միության վիթխարի շուկա: Դա, անտարակույս, բարձրացնում է նրա գրավչությունն առեւտրատնտեսական եւ ներդրումայյին առումով»,-ասել է նա:
Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը բաց է համագործակցության համար, ինչը հավաստվում է 2017 թվականի սկզբին երկիր մուտքի 5-օրյա անայցագիրի ռեժիմի սահմանմամբ 80 պետությունների քաղաքացիների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: