«ԵԱՏՄ-ն ԵՄ-ից տարբերվում է անդամ երկրների հավասար իրավունքներ ունենալով». Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական միության ձևավորման հիմնական սկզբունքը հանդիսանում է անդամ երկրների հավասար ներկայացվածությունը: Այս մասին ասաց Եվրասիակ ան տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով`փոքրիկ Հայաստանը կամ Ղրղզստանը ունեն նույնքան ձայներ, որքան Ռուսաստանը կամ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները:
«Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ներկայացված է 2 նախարարով, ինչպես ԵԱՏՄ անդամ բոլոր երկները: Բոլոր անդամ երկրներն ունեն հավասար ձայներ: Ավելին` մեր երկրները Միությունում որոշումների կայացման հարցում ունեն քվեի իրավունք: Այն նշանակում է, որ մենք գործ ունենք հավասար իրավունքներ ունեցող անդամներով Միության հետ: Սա սկզբունքայնորեն կարևոր հանգամանք է, ինչով էլ ԵԱՏՄ-ն տարբերվում է ԵՄ-ից»,- ասաց Տիգրան Սարգսյանը: