Բաժիններ՝

Պուտինը Մերկելի հետ քննարկել է Մինսկի պայմանավորվածությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է ուկրաինական հակամարտության բոլոր մասնակիցների կողմից Մինսկի պայմանավորվածությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը։

«Այսօր մենք վերահաստատեցինք Մինսկի պայմանավորվածությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը, համաձայնեցինք, որ գլխավոր խնդիրների թվում պետք է լինի հակամարտության կողմերի ուժերի ու միջոցների տարանջատումը, ինչը թույլ կտա լիովին դադարեցնել գնդակոծումները, կարգավորել ուղղակի երկխոսությունը Կիեւի եւ
չճանաչված հանրապետությունների միջեւ, օրենսդրորեն ամրագրել նրանց հատուկ կարգավիճակը եւ դրա հիման վրա այնտեղ անցկացնել ընտրություններ»,­-ասել է Պուտինը մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Գերմանիայի կանցլերի հետ բանակցությունների առաջին փուլի արդյունքները:

«Նորմանդական քառյակն», անկասկած, այսուհետեւ էլ պետք է ակտիվորեն զբաղվի ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ, այսինքն՝ այդ ձեւաչափով աշխատանքը կշարունակվի նաեւ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո»,­-ընդգծել է Պուտինը:

Որպեսզի Մինսկի համաձայնագրերն աշխատեն, հարկավոր է հասնել Կիեւի եւ Դոնբասի ուղղակի երկխոսությանը, «նորմանդական ձեւաչափը» պահպանում է ակտուալությունը, հավելել է ՌԴ նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031