ՆԱՏՕ-ն կտեղափոխվի մեկ մլրդ եվրո արժողությամբ նոր կենտրոնակայան
ՆԱՏՕ-ն պաշտոնապես նոր կենտրոնակայան կտեղափոխվի դաշինքի պետությունների եւ
կառավարարությունների ղեկավարների՝ մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: Դա հավաստել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ կայացած
հանդիպման արդյունքները:
«Մայիսին ղեկավարների հանդիպմանը կկայանա նստավայրի երկրի՝ Բելգիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի նոր շենքի պաշտոնական հանձնման արարողությունը»,-հայտնել է նա:
ՆԱՏՕ-ի նոր համալիրը գտնվում է դաշինքի ներկայիս կենտրոնակայանից մեկ փողոց այն կողմ: Այդ վիթխարի կիսակլոր ապակե շենքն զբաղեցնում է 41 հեկտար տարածություն, դրա գրասենյակային մակերեսները կազմում են 245 հազար քառակուսի մետր:
Այս համալիրում կտեղավորվեն ՆԱՏՕ-ի 28, իսկ հեռանկարում՝ դաշինքին Չեռնոգորիայի անդամակցման արձանագրության վավերացման ավարտից հետո, 29 երկրների եւ 19 գործընկեր պետությունների ներկայացուցչություններ: Միաժամանակ այստեղ կաշխատի ավելի քան 4 հազար մարդ:
Շենքը կառուցվել է էնրգախնայողության, կապի եւ հաղորդակցուղիների, ինչպես նաեւ բուն կառույցի ֆիզիկական պաշտպանության ոլորտի նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Դրա նախագծային արժեքը կազմում է մեկ միլիարդ եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: