«Գործի են դրվելու ավելի քան 140 000 զինվորականներ, 2000 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, 149 օդանավ…». Շոյգու
Ավելի քան 140 հազար զինվորականներ են մասնակցելու Հաղթանակի զորահանդեսներին, որոնք կանցկացվեն Ռուսաստանի 28 քաղաքներում: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
«Գործի են դրվելու ավելի քան 140 հազար զինվորականներ, ավելի քան 2 հազար միավոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, 149 օդանավ, ինչպես նաեւ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավեր ու սուզանավեր»,-պատմել է Շոյգուն՝ ելույթ ունենալով ՌԴ պաշտպանության նախարարության սելեկտորային խորհրդակցության ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: