Twitter-ն արգելափակել է Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի արաբերեն լեզվով Էջը
Twitter սոցիալական ցանցը կասեցրել է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշվի գործողությունը, որտեղ նրան վերաբերող իրադարձություններն ու նորությունները լուսաբանվում էին արաբերեն լեզվով: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը: Ինչպես նշել է գործակալությունը, Twitter-ում չեն ներկայացրել այդ քայլի պատճառները: Ավելի վաղ այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշիվը հաքերների կողմից քանիցս ենթարկվել է կիբեռգրոհների:
Արգելափակված էջի փոխարեն ժամանակավորապես գործում է նոր օգտահաշիվ: Բացի արաբերենից, Իրանի հոգեւոր առաջնորդը Twitter-ում օգտահաշիվներ ունի անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: