Բաժիններ՝

Սոչիում սկսվել են Պուտինի և Մերկելի բանակցությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել առավել խնդրահարույց հարցերը՝ Ուկրաինան եւ Սիրիան։

«Մենք չենք կարող չօգտվել այս այցից եւ չխոսել երկկողմ հարաբերությունների, առավել խնդրահարույց կետերի մասին, նկատի ունեմ Ուկրաինան եւ Սիրիան ու գուցեեւ ինչ­որ այլ տարածաշրջաններ»,­-ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ բացելով բանակցությունները նեղ կազմով:

Պուտինը ջերմորեն ողջունել է գերմանական պատվիրակությանը Սոչիի իր նստավայրում: «Շատ շնորհակալ եմ, որ դուք հնարավոր համարեցիք այցելել մեզ, տեղեկացնել այն մասին, թե ինչպես է ընթանում «քսանյակի» հանդիպման նախապատրաստումը,­-ասել է նա:­-Բարի գլաուստ»: Մերկելը համաձայնել է առավել հրատապ գործերը, մասնավորապես, Ուկրաինայի, Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը քննարկելու անհրաժեշտությանը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031