Բաժիններ՝

Մեյը մայիսի 3­-ին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ կհամաձայնեցնի խորհրդարանի արձակումը. Sky News

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 3­ին հանդիպում կունենա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ, որպեսզի միապետի հետ համաձայնեցնի վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նախաշեմին բրիտանական խորհրդարանի արձակումը:

Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ
Թագավորության կառավարության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչին:

Մեծ Բրիտանիայում գործող օրենսդրության համաձայն, խորհրդարանը պետք է արձակվի վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների նցկացումից 25 աշխատանքային օր առաջ: Քանի որ վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները Մեյի նախաձեռնությամբ անցկացվելու են հունիսի 8­-ին, ապա օրենսդիր մարմինն իր աշխատանքը կդադարեցնի մայիսի 3-­ին տեղական ժամանակով ժամը 00:01-­ին (Երեւանի ժամանակով ժամը 03:01-­ին), իսկ հաջորդ օրը թագուհու հետ հանդիպումը կկրի ձեւական բնույթ:

Վարչապետի մտահղացմամբ՝ ընտրությունները պետք է զգալիորեն ամրապնդեն պահպանողականների դիրքերը խորհրդարանում Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացի ակտիվ փուլի նախաշեմին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս