ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը չի հավատում Ռուսաստանի և ՌԴ-ի միջև հարաբերությունների վերաբեռնավորմանը Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ և անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ խոսել ուժի դիրքերից։
Վերջին 10 տարում օդի ամենացածր ջերմաստիճանն ու ձյան առատ տեղումները Բալկաններում, Հունաստանում և Արևելյան Եվրոպայում հանգեցրել են տասնյակ մարդկանց ցրտահարության և մահվան դեպքերի։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարճաժամկետ այցով ժամանել է Վրաստան։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերմանական verdl.de կայքը լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:
Գերմանիան հայտնել է, որ 2016թ. երկիր է ժամանել ընդամենը 280 հազար ներգաղթյալ, ինչը գրեթե 600 հազարով պակաս է 2015թ. համեմատությամբ, հայտնում է BBC-ն։
Ինքնաթիռների աշխատանքին, որոնք ուղևորվում և վայրէջք են կատարում Բեյրութի օդանավակայանում, սպառնում են հարևան աղբանոցներում կեր փնտրելու նպատակով հավաքված թռչուններ, հայտարարել է Լիբանանի տրանսպորտի նախարար Յուսեֆ Ֆենիանոսը։
2016թ. վերջին Ռուսաստանում ֆիզիկական անձանց թիվը, որոնց դատարանները սնանկ են ճանաչել, ավելացել է՝ համեմատած երրորդ եռամյսակի հետ ավելի քան 27%-ով՝ 5392 մարդուց հասնելով մինչև 6875-ի, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Սնանկության մասին միասնական դաշնային ռեեստրի վիճակագրությանը։
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանող Մևլյութ Մերթ Ալթընթաշը, որի մարմինը դիահերձարանից հրաժարվել էին վերցնել ազգականները, կթաղվի անանուն գերեզմանատանը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Սերբիայում՝ Նովի-Սադ քաղաքից ոչ հեռու, բախվել են երկու գնացքներ, ինչի հետևանքով տուժել է 22 մարդ։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մարզական կարիերայի ավարտից հետո ցանկանում է դառնալ Շվեդիայի արքան:
«Թալիբան» շարժման զինյալները հրապարակել են իրենց կողմից առեւանգված ամերիկացի պրոֆեսորի տեսաուղերձը, որն օգնություն է խնդրել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից: Այս մասի գրել է «Գարդիան» թերթը:
Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը: Այս մասին տեղեկացրին ԵԽ գրասենյակից:
ԱՄՆ Ազգային հետախուզությունը առնչություն չունի այն տեղեկության արտահոսքի հետ, որ «ռուս գործակալները» կոմպրոմատ են հավաքել Թրամփի դեմ։
Չեչնիայի իրավապահները զանգվածային հատուկ օպերացիայի ընթացքում բացահայտել են բանդիտական խմբավորման ցանց, որի զինյալները կապեր են ունեցել ԴԱԻՇ-ի հետ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի ուժային կառույցներում աղբյուրին։
Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը կազմել է ավելի վաղ ԶԼՄ-ներում հրապարակված փաստաթուղթը, որտեղ տեղեկություններ է պարունակվում իբրև Ռուսաստանի մոտ գտնվող՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատի մասին։
Ռուսաստանում ռազմական հետաքննությունը անցկացրել է Սև ծովում կործանված ռուսական «Տու-154» ինքնաթիռի պայթյունատեխնիկական փորձաքննություն, հայտնում է «Կոմերսանտը»։
Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքից մեկնարկել է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի նվազագույն արժեքը մեկ մարդու համար գրեթե 55 հազար եվրո է: Այս մասին հաղորդում է ճամփորդության կազմակերպիչ ընկերության՝ Silversea Cruises-ի մամուլի տեղեկագիրը:
ՆԱՏՕ-ն այսօր առավել կայացած և հզոր ռազմաքաղաքական պաշտպանական կառույց է աշխարհում: Դաշինքի անդամ պետությունները տնտեսական, ֆինանսական, ռազմական և գիտատեխնիկական առումներով գտնվում են առաջատար դիրքերում, ինչը, բնականաբար, ազդում է նաև Դաշինքի հնարավորությունների վրա:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՌԴ-ի հետ պայքարել «Իսլամական պետության» դեմ:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է ստեղծել առավելագույնը հնարավոր մեծ թվով աշխատատեղեր երկրի նախագահի պաշտոնում:
«ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն ու ընդհանրապես եվրոպաբնակ հայերս շատ գոհ ենք բանակցությունների ընթացքից և լիահույս, որ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին մեծ հնարավորություններ կընձեռի»,- ասաց Պետո Դեմիրճյանը։
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 10-ին կոչ է արել ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետական օրենսդիրներին՝ ջանքեր գործադրել բժշկական ապահովագրության ծրագիրն անհապաղ չեղարկելու նպատակով, որն ընդունվել է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամայի օրոք եւ ստացել Obamacare անվանումը:
Նշվում է, որ ծխախոտի գործածության հետեւանքով ամեն տարի մահանում է վեց միլիոն մարդ: Նրանք հիմնականում զարգացող երկրների բնակիչներ են:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վերաբաշխելու իշխանությունների ճյուղերի միջև լիազորությունները։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է gazeta-ն, ասվում է Նազարբաևի պաշտոնական կայքում։
Լեհատան է ժամանել ևս շուրջ 300 ամերիկացի զինծառայող ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում դաշինքի ներկայության ուժեղացման շրջանակում, հայտնում է EFE-ն։
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են հունվարի 23-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցությունների տեխնիկական դետալները, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
2016 թվականի նոյեմբերին CNBC հեռուստաալիքը հաղորդել է, որ Բաֆետի կարողությունը 11 միլիարդ դոլարով ավելացել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
Թալիբների և ԴԱԻՇ-ի զինյալների միջև Աֆղանստանում մարտերի մասին տեղեկություններ ավելի վաղ հաղորդվել էին Նանգարհար և Զաբուլ քաղաքներում։
Մոսկվան կարծում է, որ հայտարարությունները, թե Ռուսաստանը կոմպրոմանտ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, փորձ է՝ վնասելու երկկողմ հարաբերություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նման պնդումները որակել է որպես «բացարձակ անհեթեթություն»։
Գերմանական Bild ամսագիրը հրապարակել է «աշխարհի գլխավոր սրիկաների վարկանշային աղյուսակը, որոնք կարող են փչացնել 2017թ.»։